Կորպորատիվ և ՓՄՁ հետգործառնական մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffamavaldatud 18.09.2026

Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերությունում առկա է  Կորպորատիվ և ՓՄՁ հետգործառնական մասնագետի թափուր հաստիք։

Պատրաստել իրավաբանական անձանց վարկային պայմանագրեր՝ ներառյալ բարդ վարկային փաթեթներ,

Վերանայել ներկայացրած փաստաթղթերը՝ ապահովելով տվյալների ճշգրտություն,

Ապահովել վարկային փաթեթների ամբողջականությունը,

Կորպորատիվ հաճախորդների գրությունների կազմում,

Ապահովել պայմանագրերի ժամանակին պատրաստումը,

Կազմակերպել վարկային փաթեթների պատշաճ արխիվացում և թվայնացում։

Վարկային գործընթացների, փաստաթղթերի ձևակերպման կամ հաշվետվությունների կազմման հմտություններ,

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում,

Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ,

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, իրավագիտության կամ հարակից ոլորտում։

Աշխատանքային առավելություններ  -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։