Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ հաճախորդների սպասարկման կենտրոնում առկա է Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետի հաստիք։
Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ներգրավում և վարել համապատասխան տվյալների բազաներ,
Իրականացնել պասիվային և ակտիվային պրոդուկտների վաճառք,
Սպասարկել գործող կորպորատիվ հաճախորդներին և տրամադրել խորհրդատվություն բանկային ծառայությունների վերաբերյալ,
Հավաքագրել վարկային հայտերի համար անհրաժեշտ փաստաթղթերը և պատրաստել ամբողջական փաթեթ,
Համագործակցել բանկի տարբեր ստորաբաժանումների հետ՝ ապահովելով որակյալ սպասարկում,
Աջակցել բաժնի թիրախային ցուցանիշների կատարմանը։
Առնվազ 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում
Բանկային օրենսդրության իմացություն
Հաղորդակցման հմտություններ
Խաչաձև վաճառքի հմտություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության/շուկայագիտության ոլորտում)
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։