Warehouse Manager
Ընկերությանը հարկավոր է Պահեստապետի օգնական, նորակառույց, բարձրորակ սարքավորումներով հագեցած, եվրոպական ստանդարտներին համապատասխան MAN Service կենտրոնում աշխատելու համար, որը գտնվում է Արտաշատի խճ. 2/8 հասցեում։
Աշխատանքային գրաֆիկը՝ երկ - ուրբ - 09:00 - 17:30, շաբաթ՝ 10:30 - 13:00։
Փորձաշրջան՝ 3 ամիս։
Ապահովել ապրանքների մուտքերի և ելքերի փաստացի և ծրագրային շարժը
Կազմակերպել և վերահսկել ներմուծված ապրանքների ընդունումը
Իրականացնել տարեկան գույքագրում
Հետևել պահեստի ապրանքների դասավորվածությանը
Կազմակերպել պահեստի աշխատակիցների աշխատանքը
Վերահսկել պահեստի ապրանքների մնացորդները
Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:
Նվազագույնը բակալավրի աստիճան տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
Պահեստապետի պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
1C ծրագրի իմացություն՝ պարտադիր
MS Office փաթեթի վարժ իմացություն՝ պարտադիր՝ MS Excel, MS Word
Ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում
Կազմակերպչական և կառավարման հմտություններ,
Արագ կողմնորոշվելու կարողություն
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով hr@man-armenia.com էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով աշխատանքի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: