Audit Assistant

CROWE Armenia LLCYerevanstaffamavaldatud 09.09.2026

Քրոու Արմենիան Հայաստանի առաջատար աուդիտորական և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Ընկերությունը փնտրում է մոտիվացված աշխատակիցների՝ աուդիտորի օգնականների՝ կարիերայի կամ աճի հնարավորությունների համար: Մենք առաջարկում ենք գրավիչ աշխատավարձ և արտոնություններ:

Դուք կունենաք հնարավորություն մասնակցելու աուդիտի և հավաստիացման տարբեր առաջադրանքներով և տարբեր ոլորտներով, որոնք համապատասխանում են ձեր մասնագիտական ​​նպատակներին: Քրոու Արմենիան հանդիսանում է Քրոու Գլոբալ (Crowe Global) համաշխարհային ցանցի անդամ է, որը դասվում է աշխարհի 10 խոշոր աուդիտորական ընկերությունների շարքին:

Աջակցել աուդիտորական թիմերին առաջադրանքի ամբողջ ընթացքում՝ ներառյալ պլանավորման, դաշտային աշխատանքների, ավարտական և հաշվետվությունների պատրաստման փուլերը։

Կատարել հանձնարարված աուդիտորական ընթացակարգերը՝ Աուդիտի միջազգային ստանդարտներին (ISA), Crowe Global-ի աուդիտի մեթոդաբանությանը, ինչպես նաև Ընկերության աուդիտորական ծրագրերին և ներքին քաղաքականություններին համապատասխան։

Աջակցել աուդիտի ավագներին, մենեջերներին, տնօրեններին և գործընկերներին աուդիտորական առաջադրանքների արդյունավետ իրականացման ընթացքում։

Հաճախորդներից ստանալ և համակարգել ֆինանսական տեղեկատվությունը, հաշվապահական գրանցամատյանները, պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, բանկային քաղվածքները և այլ հիմնավորող փաստաթղթերը։

Ավագ աուդիտորական թիմի անդամների վերահսկողությամբ և ուղղորդմամբ իրականացնել հիմնական աուդիտորական ընթացակարգեր։

Պատրաստել հաշվային ցանկեր, հիմնական աղյուսակներ, համադրումներ և աուդիտորական այլ աշխատանքային փաստաթղթեր։

Մասնակցել պաշարների գույքագրումներին, դրամական միջոցների հաշվարկներին և ֆիզիկական ստուգման այլ ընթացակարգերին։

Աուդիտորական ծրագրում փաստաթղթավորել իրականացված ընթացակարգերը, ձեռք բերված աուդիտորական ապացույցները և կատարված եզրահանգումները։

Աջակցել աուդիտորական թիմին հաշվապահական անհամապատասխանությունների, ներքին վերահսկողության թերությունների և հնարավոր աուդիտորական խնդիրների բացահայտման գործում։

Աջակցել ավագ թիմի անդամներին ներքին վերահսկողության թերությունների փաստաթղթավորման և աուդիտորական բացահայտումների նախագծերի պատրաստման գործում։

Արդյունավետ համագործակցել թիմի անդամների հետ և նպաստել աուդիտորական առաջադրանքների արդյունավետ կազմակերպմանն ու ժամանակին ավարտին։

Պահպանել հաճախորդների և Ընկերության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը։

Հետևել Ընկերության անկախության, էթիկայի, որակի կառավարման և տեղեկատվական անվտանգության պահանջներին։

Մասնակցել ներքին վերապատրաստման ծրագրերին և շարունակաբար զարգացնել ՖՀՄՍ-ների (IFRS), ԱՄՍ-ների (ISA), հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և աուդիտի մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները։

Կատարել աուդիտի ավագների, մենեջերների, տնօրենների կամ գործընկերների կողմից հանձնարարված՝ աուդիտին առնչվող այլ աշխատանքներ։

Առնվազն բակալավրի աստիճան՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ հարակից ոլորտում։

Աշխատասիրություն և վերլուծական բարձր կարողություններ։

Անհրաժեշտության դեպքում արտաժամյա աշխատելու պատրաստակամություն։

Հաշվապահական հաշվառման առնվազն բազային գիտելիքների առկայությունը պարտադիր է։

Հաճախորդների և աշխատակիցների հետ արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ կազմակերպչական, հաղորդակցման, տեխնիկական և աուդիտորական հմտություններ։

Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն, քանի որ տարբեր աուդիտորական առաջադրանքների պլանավորումը, իրականացումը և ավարտական աշխատանքները կարող են կատարվել զուգահեռաբար։

Մինչև աշխատանքը մենեջերի վերանայմանը ներկայացնելը մասնագիտական և տեխնիկական հարցերի վերաբերյալ ինքնուրույն ուսումնասիրություն իրականացնելու կարողություն։

Գործարար անգլերենի լավ իմացություն՝ գրավոր և բանավոր հաղորդակցման համար։ Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հաշվապահական հաշվառման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։

MS Office ծրագրերի, մասնավորապես՝ Word, Excel և Outlook ծրագրերի լավ իմացություն։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով հաստիքի անվանումը։

Հասցե՝ Դոմ Մոսկվի Բիզնես-Կենտրոն, Արգիշտի 7, 2-րդ հարկ, ք․ Երևան, ՀՀ

Աշխատանքային օրեր և ժամեր՝  երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00:

Հեռախոսահամար ՝ 060532323։

Էլ․ հասցե՝ general@crowe.am

Աշխատանքային առավելություններ

Տարեկան գնահատում և դրան համապատասխան աշխատավարձի վերանայում

Կորպորատիվ միջոցառումներ

Ծննդյան նվերներ աշխատակիցներին

Պարգևատրումներ պրոյեկտների և կատարված աշխատանքի հիման վրա

Տարեկան 3 վճարովի հանգստյան օր (DAY OFF), ներառյալ՝ 1 օր՝ ծննդյան առթիվ

Kontaktisik

Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.