Գլխավոր վերլուծաբան, Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժին
Կոնվերս Բանկը փնտրում է ֆինանսաբանկային ոլորտում փորձառու վերլուծաբանի՝ Ռիսկերի կառավարման և մոդելավորման բաժնի թիմին միանալու համար:
Բանկը պատրաստ է դիտարկել ռիսկերի կառավարմամբ հետաքրքված և ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի, մոդելավորման և/կամ տվյալագիտության ոլորտում գիտելիքներով թեկնածուների։
«Ֆինանսական ռիսկերի մենեջերի (FRM)», «Պրոֆեսիոնալ ռիսկերի մենեջերի (PRM)» և/կամ «Որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA)» հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներով աշխատանք տվյալների բազաների հետ, ռիսկերի կառավարման մոդելների կառուցում և սցենարային վերլուծությունների մշակում։
Հաշվետվությունների և վերլուծությունների իրականացում։
Բանկային նոր պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև շուկայական միջավայրի հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում։
Ֆինանսական շուկաների միտումների և կանոնակարգային փոփոխությունների մշտադիտարկում։
Ոլորտի լավագույն փորձի ուսումնասիրություն՝ մրցակցային դաշտում արդյունավետ դիրքավորման, դիրքերի ամրապնդման և առաջխաղացման նպատակով։
Նվազագույնը բակալավրի որակավորում ֆինանսների, մաթեմատիկայի, վիճակագրության, և/կամ հարակից ոլորտներում։
Բանկային ոլորտում ռիսկերի (մասնավորապես՝ վարկային, շուկայական և իրացվելիության ռիսկերի) կառավարման գործընթացում փորձառությունը ցանկալի է։
Մաթեմատիկական մոդելավորման, տվյալների վերլուծության և ռիսկերի գնահատման հմտություններ։
Ծրագրավորման լեզուներով (ինչպիսիք են Python-ը կամ R-ը) տվյալների մշակման և մոդելների կառուցման գերազանց իմացություն։
FRM, PRM և/կամ CFA հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Հաղորդակցման և ռիսկերի վերաբերյալ «բարդ» հասկացությունները համեմատաբար «պարզ» ներկայացնելու հմտություններ։
Վերլուծական մտածողություն, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողություններ։