Կառավարչի տեղակալ, ք. Երևան

Converse BankYerevanstaffamavaldatud 17.09.2026
See tööpakkumine pole enam avaldatud
Allikas on kuulutuse eemaldanud — algse lingi kaudu kandideerimine pole enam võimalik.

Կոնվերս Բանկը փնտրում է Կառավարչի տեղակալ, ով կաջակցի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանն ու բարձր գործառնական ցուցանիշների ապահովմանը։ Պաշտոնը ենթադրում է նաև կառավարչի բացակայության ընթացքում մասնաճյուղի գործունեության լիարժեք կազմակերպում և արդյունավետ կառավարում՝ միաժամանակ ապահովելով հաճախորդների սպասարկման բարձր որակն ու սահմանված ստանդարտների պահպանումը։

Ապահովել մասնաճյուղի բնականոն աշխատանքը, հաճախորդների բարձրորակ սպասարկումը,

Բանկի տնօրենի կողմից տրված Բանկի անունից գործելու լիազորագրի շրջանակներում իրականացնելու ֆինանսական և այլ փաստաթղթերի ստորագրում և կնքում,

Հետևել իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքին պարտականությունների պատշաճ կատարմանը,

Կատարել մասնաճյուղի աշխատակիցների գործունեության գնահատման աշխատանքներ և քննարկել դրանք վերջիններիս հետ, 

Ակտիվորեն մասնակցել պլանների կատարողականին և շահույթի ձևավորմանը,

Ապահովել Ղեկավար կազմի կողմից ստացված  հանձնարարությունների կատարումը,

Մասնակցել մասնաճյուղի աշխատակիցների ընդմիջումների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի հերթափոխության կազմակերպմանը,

Ներկայացնել առաջարակություններ հաճախորդների ներգրավման և դրա հետ կապված  սակագնային քաղաքականության վերանայման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ,

Վարել ակտիվ քաղաքականություն հաճախորդների ներգրավման համար,

Ակտիվ մասնակցություն ունենալ մասնաճյուղի պլանային առաջադրանքների կատարմանը և ապահովել թիրախային շեմերը, վաճառքների ծավալները

Աշխատանքի ընթացքում առաջնորդվել, Բանկի ներքին նորմատիվային ակտերով, Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով և այլ իրավական ակտերով,

Արագ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,

Իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ, որևէ կերպ կապված այլ գործառույթներ,

Մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,

Արտաքին գործընկերների հետ համագործակցություն,

Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։

Բարձրագույն կրթություն,

Նվազագույնը  3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային/վարկային ոլորտում,

Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,

Թիմում աշխատելու և ղեկավարելու ունակություն,

Բանակցելու և համագործակցելու ունակություններ,

Վաճառքի հմտությունների առկայություն՝ մանրածախ բիզնեսի շուկայում պահանջարկի բացահայտում,

Կոնֆլիկտների կառավարման ունակություն: