Corporate Sales Manager
«Կամֆի» ընկերությունը փնտրում է ակտիվ և նպատակասլաց կորպորատիվ վաճառքի մասնագետի՝ «Էլեկտրոնային Հայաստան» նախագծի շրջանակում B2B թվային, ՏՏ և մարքեթինգային ծառայությունների վաճառքով զբաղվելու և նոր կորպորատիվ հաճախորդներ ներգրավելու համար։ Եթե դուք ունեք հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, նախաձեռնող եք, մոտիվացված և հետաքրքրված եք վաճառքի ոլորտում մասնագիտական ու ֆինանսական աճով, ապա այս աշխատանքը կարող է լինել ձեզ համար։
Մինչ դիմելը խնդրում ենք ծանոթանալ «Էլեկտրոնային Հայաստան» նախագծին՝ www.pages.am կայքին և այնտեղ ներկայացվող ծառայություններին, քանի որ ընտրված մասնագետի հիմնական գործառույթներից է լինելու այդ ծառայությունների ներկայացումն ու վաճառքը կորպորատիվ հաճախորդներին։
Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում
Ընկերության ծառայությունների և փաթեթների ներկայացում պոտենցիալ հաճախորդներին
Կորպորատիվ հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում
Բանակցությունների կազմակերպում ու վարում
Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
Գործող և պոտենցիալ հաճախորդների հետ արդյունավետ գործարար հարաբերությունների ձևավորում և պահպանում
Վաճառքների ծավալի մեծացում և վաճառքը խթանող մոտեցումների մշակում
Սահմանված վաճառքի նպատակների և ցուցանիշների ապահովում
Բարձրագույն կրթություն
Հայերենի գերազանց իմացություն և գրագետ խոսք
Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Համակարգչից և առցանց գործիքներից օգտվելու բարձր հմտություններ
Համացանցային որոնման և սոցիալական ցանցերից օգտվելու լավ հմտություններ
Հաղորդակցման, ներկայացման և բանակցելու գերազանց հմտություններ
Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արդյունքի հասնելու ձգտում
Վաճառքի, հատկապես B2B / կորպորատիվ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
CV -ն անհրաժեշտ է ուղարկել info@pages.am էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։ Աշխատանքային Պայմաններ՝
Լրիվ դրույք կամ ճկուն աշխատանքային ժամեր
Աշխատավարձը՝ 120 000 ՀՀ դրամ + տոկոսներ վաճառքից (20%)
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.