Մեխանիկ

Coca-Cola Hellenic Bottling Company ArmeniaYerevanstaffamavaldatud 01.10.2026

ՔՈ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը փնտրում է մեխանիկ, ով կմիանա մեր տեխնիկական սպասարկման թիմին և կապահովի արտադրական սարքավորումների և օժանդակ համակարգերի անխափան աշխատանքը։ Աշխատանքը՝ հերթափոխային։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Իրականացնել արտադրական հաստոցների և սարքավորումների մոնտաժում և ապամոնտաժում։ 

Կատարել պլանային տեխնիկական սպասարկում, կանխարգելիչ և ուղղիչ վերանորոգման աշխատանքներ։

Հայտնաբերել և վերացնել արտադրական սարքավորումների անսարքությունները։ 

Ապահովել օժանդակ տնտեսությունների սարքավորումների (կոմպրեսորային կայաններ, օդափոխման և օդաքաշման համակարգեր, պոմպային հանգույցներ և այլն) անխափան շահագործումը։ 

Վերահսկել օդափոխության, օդաքաշման և այլ ինժեներական համակարգերի տեխնիկական վիճակը։ 

Մասնակցել սարքավորումների արդիականացման և բարելավման աշխատանքներին։ 

Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐ  

Տեխնիկական կրթություն համապատասխան բնագավառում (ցանկալի է)։ 

Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ցանկալի է)։ 

Ռուսերենի լավ իմացություն։ 

Անգլերենի միջին մակարդակի իմացություն (ցանկալի է)։ 

MS Excel, MS Word, MS PowerPoint ծրագրերի բազային իմացություն։ 

Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։