Supervisor/Financial Supervision and Licensing Department/Financial System Competition Analysis and Assurance Division

CENTRAL BANK OF ARMENIAYerevanstaffamavaldatud 28.09.2026

Մենք փնտրում ենք վերահսկողի, ով պատասխանատու կլինի Ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովման համար։

Գնահատել ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցության ձեռքբերման և համակենտրոնացումների արդյունքում ազատ տնտեսական մրցակցությունը սահմանափակող վարքագիծը, ապահովել համագործակցություն այլ մարմինների հետ

Ուսումնասիրել ֆինանսական համակարգի կենտրոնացված շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, բացահայտել հնարավոր չարաշահումները և ներկայացնել առաջարկություններ

Իրականացնել ֆինանսական համակարգում մրցակցային վիճակի վերաբերյալ վերլուծություններ, բացահայտել մրցակցության հնարավոր սահմանափակման ռիսկերը, իրականացնել վերահսկողական միջոցառումներ

Մշտադիտարկել ֆինանսական շուկաների տվյալները, գնահատել մրցակցային վիճակը, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ներկայացնել գործող կարգավորումների վերաբերյալ առաջարկներ 

Գնահատել մրցակցության վրա կարգավորման ազդեցությունը, իրականացնել մրցակցության օրենսդրության և քաղաքականության հետ կապված իրավական, ընթացակարգային հետազոտություններ։

Մշակել և թարմացնել ֆինանսական շուկաների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունները, կազմել, ամփոփել ժամանակավոր հաշվետվողական ձևերը, ներկայացնել արդյունավետ մրցակցային քաղաքականության իրականացման վերաբերյալ առաջարկներ

Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, մշակել ներքին օգտագործման ուղեցույցներ, տիպոլոգիաներ, իրավիճակային խնդիրներ

Իրականացնել մրցակցությանն առնչվող նախագծեր, կառավարել, ապահովել ժամանակավոր և վերջնական արդյունքների ստացումը՝ ըստ սահմանված ժամանակացույցի

Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն

2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական/մրցակցության ոլորտում

Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ խորացված գիտելիք

Միկրոտնտեսագիտության խորացված իմացություն

Մրցակցության օրենսդրության խորացված իմացություն

Ֆինանսական համակարգի օրենսդրություն խորացված իմացություն

Տվյալների բազաների կառավարման համակարգերի տիրապետում

Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

Հաղորդակցման հմտություն

Վերլուծելու ունակություն 

Համագործակցելու ունակություն     

Բանակցելու ունակություն  

Ճկունություն 

Պրոբլեմներ լուծելու ունակություն 

Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

Առողջ դատելու ունակություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն