Sales Specialist
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $25,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք պորտֆելի զարգացման և բանակացությունների մասնագետի , ով պատրաստ է նոր մարտահրավերների, սիրում է շփվել մարդկանց հետ և կարողանում է կառուցել վստահելի ու երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։ Նրա հիմնական առաքելությունն է համալրել ընկերության անշարժ գույքի պորտֆոլիոն՝ ներգրավելով նոր սեփականատերերի, ներկայացնելով ընկերության ծառայությունները, կնքելով համագործակցության պայմանագրեր և ներկայացնելով վաճառողիի շահերը գործարքներում։ Այս աշխատանքը պահանջում է ճկունություն և մեծ ներգրավածություն, ուստի խորհուրդ ենք տալիս դիմել նրանց, ովքեր պատրաստ են աճել և զարգանալ անշարժ գույքի ոլորտում՝ անցնելով բարդ, բայց անչափ հետաքրքիր մասնագիտական ճանապարհ։ Պորտֆելի զարգացման և բանակցությունների մասնագետը պետք է պատրաստ լինի աշխատելու մեծ թվով հաճախորդների հետ, իրականացնել ամսական 50 և ավել այցելություն։ Ընկերության անշարժ գույքի պորտֆոլիոն ձևավորվում և զարգանում է հենց տվյալ մասնագետի աշխատանքի շնորհիվ, իսկ մնացած թիմակիցներն աջակցում են նրան՝ ապահովելով գույքերի արդյունավետ առաջխաղացումն ու հաջող գործարքների իրականացումը։
Հաստիքի արդյունքը ՝ Փակված գործարքը, որի ժամանակ ընկերությանը վճարվել են հնարավոր մաքսիմալ չափով ծառայությունների վճար, հաճախորդները գոհ են և խորհուրդ են տալիս ընկերությանը ընկերներին և բարեկամներին։
Պարտականություններ ՝
Շուկայի ուսումնասիրություն, հաճախորդների ներգրավում;
Մուտքային և ելքային զանգերի մշակում;
Հաճախորդների կարիքների և մոտիվացիայի բացահայտում;
Ծառայությունների ներկայացում;
Այցելությունների/հանդիպումների կազմակերպում(շաբաթական 15);
Անշարժ գույքի գնահատում;
Ծառայությունների մատուցման պայմանագրի ստորագրում;
Անշարժ գույքի նկարահանման կազմակերպում և հայտարարության ցուցակում;
Հաճախորդներին հաշվետվությունների տրամադրում;
Բանակցությունների վարում;
Գործարքի նախապատրաստում և փակում։
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝
Ունեք առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում;
Բարձրագույն կրթություն;
Սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք ստեղծել վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ;
Ունեք զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ;
Ունակ եք արագ կողմնորոշվել և խնդիրներ լուծել;
Պատասխանատու եք, նախաձեռնող և հակված վերջնական արդյունքին;
Սիրում եք զարգանալ, սովորել և բաց եք նոր գիտելիքների ու մարտահրավերների առաջ;
Ունեք համակարգչային գիտելիքներ;
Տիրապետում եք անգլերենին և ռուսերենին;
Սեփական մեքենայի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ ՝
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00, շաբաթ՝ 10:00-18:00 (հերթափոխով) ;
Վարձատրությունը՝ ֆիքսված վճար + բոնուսներ KPI-երի կատարումից + % վաճառքներից;
Գրասենյակը գտնվում է կենտրոնում՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ ՝
Մրցակցային բոնուսային համակարգ;
Անվճար մասնագիտական ուսուցում և շարունակական զարգացում;
Հարմարավետ գրասենյակ Երևանի կենտրոնում;
Ամսական և եռամսյակային պարգևատրումներ;
Թիմբիլդինգներ, թրեյնինգներ և դրական աշխատանքային միջավայր։
Բարձր եկամուտ
Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։