Գրաֆիկ դիզայներ

Baklachoff CollectionYerevanstaffamavaldatud 16.09.2026
Nõutav:AI

Baklachoff Collection-ը փնտրում է ստեղծագործ և պատասխանատու գրաֆիկ դիզայների, ով կմիանա թիմին և կզբաղվի բրենդի տեսողական նյութերի մշակմամբ՝ թվայինից մինչև տպագիր ձևաչափեր։

Սոցիալական ցանցերի, գովազդային, promo և տեղեկատվական նյութերի ձևավորում

 Menu-ների և տպագիր նյութերի դիզայն ու նախատպագրական պատրաստում

 Տպագրական ընկերությունների հետ կապի հաստատում, աշխատանքների, արժեքների և ժամկետների համաձայնեցում

Տպագրական գործընթացի և վերջնական արդյունքի վերահսկում

Բրենդի միասնական տեսողական ոճի պահպանում

Ստեղծագործական գաղափարների մշակում և առաջադրանքների ժամանակին իրականացում

Գրաֆիկ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձ

HoReCa / ռեստորանային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն

Adobe Photoshop, Illustrator, InDesign, Figma, AI tools և այլ համապատասխան ծրագրերի իմացություն

Տպագրական գործընթացների և նախատպագրության հիմունքների իմացություն

Կոմպոզիցիայի, գունային համադրության և տիպոգրաֆիայի լավ զգացողություն

Ստեղծագործական մտածելակերպ և ուշադրություն մանրուքների նկատմամբ

Հաղորդակցման և բանակցելու հմտություններ

Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ժամանակի ճիշտ կառավարում

Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է