IT Sales Manager
Արթ-Գրուպ ՍՊ ընկերությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում, ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։ Ներկայումս փնտրում ենք վաճառքի մենեջեր` ՏՏ ոլորտում, ով պատասխանատու կլինի Ընկերության թվային արտադրանքների և ծառայությունների վաճառքի կազմակերպման ու զարգացման համար՝ նպաստելով հաճախորդների բազայի ընդլայնմանը և եկամուտների աճին։
Նոր հաճախորդների որոնում և համագործակցության հաստատում։
ՏՏ լուծումների, համալիր լուծումների և ծառայությունների ներկայացում հաճախորդներին։
Հաճախորդների կարիքների վերլուծություն և համապատասխան առաջարկների պատրաստում, գործարների կնքում։
Առևտրային առաջարկների, պայմանագրերի և բանակցությունների վարում։
Վաճառքի պլանների իրականացում և սահմանված նպատակների ապահովում։
Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում։
Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում։
Վաճառքի հաշվետվությունների կազմում և ղեկավարությանը ներկայացում։
Բարձրագույն կրթություն
վաճառքի փորձ` ՏՏ ոլորտում ։
ՏՏ արտադրանքների և ծառայությունների հիմնական ըմբռնում։
Բանակցություններ վարելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
Վերլուծական մտածողություն և նպատակասլացություն։
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Մենք առաջարկում ենք՝
Մրցունակ աշխատավարձ հիմնված Ձեր փորձի վրա։
Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություններ։
Դինամիկ և զարգացող աշխատանքային միջավայր։
Մասնակցություն տեղական և միջազգային նշանակություն ունեցող նախագծերում։