Oracle DB Administrator
Ընկերությունը փնտրում է փորձառու Oracle տվյալների բազայի ադմինիստրատորի։
Oracle Database, Microsoft SQL Server և PostgreSQL տվյալների բազաների ադմինիստրացիա։
Տվյալների բազաների տեղադրում, կարգավորում, թարմացում և սպասարկում։
Տվյալների բազաների հասանելիության, արտադրողականության և ռեսուրսների օգտագործման մոնիթորինգ։
SQL հարցումների և տվյալների բազաների արտադրողականության խնդիրների վերլուծություն և վերացում։
Պահուստային պատճենահանման և վերականգնման գործընթացների կազմակերպում և վերահսկում։
Պահուստային պատճեններից վերականգնման պարբերական թեստավորում։
Տվյալների բազաների բարձր հասանելիության ապահովում։
Օգտագործողների, դերերի և արտոնությունների կառավարում։
Տվյալների բազաների անվտանգության վերահսկում և տեղեկատվական անվտանգության պահանջների ապահովում։
Ենթակառուցվածքի հզորությունների պլանավորում և զարգացման աշխատանքներին մասնակցություն։
Միջադեպերի վերլուծություն, խափանումների պատճառների հայտնաբերում և դրանց կրկնությունը կանխարգելող միջոցառումների մշակում։
Միգրացիաների, թարմացումների և նոր համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցություն։
Համակարգային ադմինիստրատորների, ծրագրավորողների, DevOps և տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ համագործակցություն։
Տեխնիկական փաստաթղթերի վարում և արդիականացում։
DBA մասնագետի աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարի։
Ռելացիոն տվյալների բազաների ճարտարապետության լավ իմացություն։
Ստորև նշված տվյալների բազաներից առնվազն մեկի ադմինիստրացիայի գործնական փորձ՝
Oracle Database,
Microsoft SQL Server,
PostgreSQL ։
Մյուս նշված տվյալների բազաների վերաբերյալ բազային գիտելիքներ և դրանց հետ աշխատելու պատրաստակամություն։
SQL լեզվի լավ իմացություն։
Արտադրողականության խնդիրների ախտորոշման, SQL հարցումների և execution plan-ների վերլուծության հմտություններ։
Backup/Recovery, High Availability, Replication և Disaster Recovery սկզբունքների և գործնական կիրառման իմացություն։
Linux և Windows Server օպերացիոն համակարգերի հետ աշխատանքի փորձ։
TCP/IP և տվյալների բազաների միացումների ախտորոշման համար անհրաժեշտ ցանցային տեխնոլոգիաների բազային իմացություն։
Տեխնիկական խնդիրներն ինքնուրույն վերլուծելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու և խնդիրների լուծումներ առաջարկելու կարողություն։
Տվյալների բազաների արտադրողների տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։
Անգլերեն լեզվի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթեր կարդալու և հասկանալու համար բավարար մակարդակով։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրաններն ուղարկել hr@arca.am էլեկտրոնային հասցեին` Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։