Հաճախորդների սպասարկման մասնագետ
«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետի , ով կհամակարգի գինեգործարանային այցերի ամրագրումները, կապահովի այցելուների բարձրակարգ սպասարկումը և կկազմակերպի զբոսաշրջային ծրագրերի անխափան իրականացումը։
Ընդունել և մշակել հաճախորդների հարցումները բոլոր հաղորդակցման ալիքներով (հեռախոս, էլ. փոստ, կայք, սոցիալական հարթակներ)
Կազմակերպել և կառավարել ամրագրումները, ապահովել տվյալների ճշգրտությունը CRM համակարգում
Համակարգել տուրիստական խմբերի, գործընկերների և կորպորատիվ հաճախորդների այցերը
Կազմել և վերահսկել էքսկուրսիաների, դեգուստացիաների և միջոցառումների ժամանակացույցը
Ապահովել արդյունավետ համագործակցությունը ներքին ստորաբաժանումների և ծառայությունների միջև
Աջակցել հյուրերին, լուծել ընթացիկ հարցերը և ապահովել բարձր մակարդակի սպասարկում
Համակարգել այցելությունների հետ կապված տրանսպորտային և լոգիստիկ գործընթացները
Պատրաստել հաշվետվություններ և վարել հաճախորդների բազան CRM համակարգում
Վերահսկել էքսկուրսիոն և այցելուների համար նախատեսված տարածքների պատրաստվածությունը
Նպաստել վաճառքների աճին, զարգացնել գործընկերային հարաբերությունները և ներգրավել նոր հաճախորդներ
Բարձրագույն կրթություն,
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Հաճախորդների սպասարկման, զբոսաշրջության, վաճառքի կամ համակարգման ոլորտում աշխատանքային փորձ,
Համակարգչային ծրագրերի և CRM համակարգերի հետ աշխատելու հմտություններ,
Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական ունակություններ,
Սթրեսակայունություն և բազմաֆունկցիոնալ միջավայրում աշխատելու կարողություն։
Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` career@armeniawine.am ՝ վերնագրի դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:
Kontaktisik
Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.