Corporate and SME Credit risk chief specialist

AMIO BANKYerevanstaffamavaldatud 16.09.2026

Կորպորատիվ և ՓՄՁ վարկային հայտերի ուսումնասիրության շրջանակներում  վարկային ռիսկերի ուսումնասիրություն և բացահայտված վարկային ռիսկերի նվազեցման/զսպման ուղղությամբ առաջարկների ներկայացում:

Բիզնես ստորաբաժանումների կողմից իրականացված առևտրային վարկերի վերլուծության ստուգում և ներքին ակտերին համապատասխանության ստուգում

Վարկային հայտերի պատրաստման և վերլուծության շրջանակներում մասնագիտական օժանդակության տրամադրում համապատասխան բիզնես ստորաբաժանմանը

Բիզնես վարկերի ռիսկերի բացահայտում, գնահատում, բացահայտված ռիսկերի կառավարմանն ուղղված պայմանների սահմանում և եզրակացության տրամադրում

Առևտրային վարկավորման ոլորտները կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցություն, առաջարկությունների ներկայացում, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունների իրականացում

Իրավաբանական անձանց ներքին վարկանշավորման սքոր համակարգի մշակում և բարելավում

Վարկային նոր պրոդուկտների ներդրման ռիսկերի գնահատում

Վարկային պորտֆելի որակի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում

Բարձրագույն կրթություն /տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ հարակից մասնագիտություններում/

5+ տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, մասնավորապես միջին և խոշոր բիզնես վարկավորման և/կամ բիզնես ռիսկերի կառավարման ոլորտում

Բիզնես վարկավորման գործընթացի գերազանց իմացություն

Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների կազմման, ընթերցման և ուսումնասիրության փորձ և գիտելիքներ

MS Office, մասնավորապես Excel-ի գերազանաց իմացություն

Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն

Վարկային ռիսկերի գնահատման մեթոդների գերազանց իմացություն

Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն