Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավար

Alpha Food Service CJSCYerevanstaffamavaldatud 04.09.2026

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը իր նոր լոգիստիկ համալիր տեղափոխման և բիզնես գործընթացների թվայնացման շրջանակում փնտրում է Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավար։

Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավարը հանդիսնում է ընկերության գործառնական բլոկի առանցքային պատասխանատուն, ղեկավարում է շուրջ 60 աշխատակից ունեցող Պահեստային լոգիստիկայի, Առաքման և Նյութատեխնիկական ապահովման բաժինները՝ ապահովելով վերջիններիս համակարգված փոխգործակցությունն ու լոգիստիկ գործընթացների արդյունավետ կազմակերպումը։

Մասնակցում է WMS (Warehouse Management System) և TMS (Transportation Management System) համակրգերի մշակմանն ու ներդրմանը

Ներդնում է WMS և TMS համակարգերի կիրառումը եթնակա ստորաբաժիններում, իրականացնում է տվյալ ծրագրերի ուսուցում, ապահովելով դրանց ճշգրիտ կրառումը և շարունակաբար կատարելագործում է դեպարտամենտի աշխատանքը

Կառավարում է լոգիստիկ շղթայի բոլոր օղակները

Ընկերության բիզնես նպատակներին համապատասխան կիրառում է ոլորտի միջազգային լավագույն փորձը՝ բարձրացնելով լոգիստիկ շղթայի արդյունավետությունը

բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ բիզնեսի կամ կառավարման ոլորտում)

առնվազն 3 տարվա կառավարման փորձ՝ ցանկալի է լոգիստիկայի կամ ժամանակակից արտադրության ոլորտում

Բազային գիտելիքներ լոգիստիկայի ոլորտում

Մեծ թիմի հետ աշխատաելու և կառավարելու ունակություն

Համակարգչային գրագիտության բարձր մակարդակ (WMS/TMS համակարգերով աշխատանքային փորձը ցանկալի է)

Նոր համակարգչային ծրագրերը արագ յուրացնելու և կիրառելու ունակություն,

Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում

Վերլուծական հմտություններ և նորարարական մոտեցումներ

Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն:

Դիմելու  կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն  hr@foodservice.am  էլ․ հասցեին՝ նշելով  հաստիքի անվանումը  թեմա դաշտում։

Kontaktisik

Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.