Գինու կատեգորիայի բրենդ մենեջեր

Alpha Food Service CJSCYerevanstaffamavaldatud 07.09.2026

ը պատասխանատու է ընկերության գինու կատեգորիայի զարգացման, շահութաբերության, շուկայական դիրքավորման, տեսականու արդյունավետ կառավարման և վաճառքի աճի համար։

Պաշտոնի հիմնական նպատակն է ձևավորել և զարգացնել մրցունակ գինու պորտֆել՝ ապահովելով յուրաքանչյուր բրենդի և ապրանքատեսակի ճիշտ դիրքավորումը, գնային քաղաքականությունը, հասանելիությունը և վաճառքի արդյունավետությունը՝ միաժամանակ պահպանելով կատեգորիայի օպտիմալ պաշարային մակարդակը։

Բրենդ մենեջերը նաև պատասխանատու է գինու ապրանքանիշերի պատմության, ծագման, արտադրողի, խաղողի տեսակների, արտադրության տարածաշրջանի, հողակլիմայական պայմանների, գինեգործական առանձնահատկությունների և սպառողական արժեքի ճիշտ և ամբողջական ներկայացման համար՝ վաճառքի թիմին, գործընկերներին և վերջնական սպառողին։

Իրականացնում է բրենդ(ների) ամսական/եռամսյակային հասույթի, համախառն շահույթի պլանավորումը և վերահսկում է դրանց կատարում:

Մշակում և ներկայացնում է բրենդի(ների) զարգացման համար անհրաժեշտ մարքեթինգային ակտիվությունները և բյուջեն։ Վերահսկում է հաստատված մարքեթինգային բյուջեի կատարումը։

Մասնակցում է նոր ապրանքների շուկա մուտքի պլանների մշակմանը և իրականացմանը

Իրականացնում է մրցակցային մոնիթորինգ, գնային համեմատականներ, տվյալների հավաքագրում և վերլուծություն

Կառավարում և զարգացնում է մատակարարների հետ համագործակցությունը՝ ներառյալ համատեղ զարգացման պլանների, մարքեթինգային աջակցության, ուսուցման և նորույթների փորձարկման համակարգումը

Ըստ ամսական/ եռամսյակային պլանի և սեզոնային վերլուծության ներմուծման բաժնի հետ միասին կազմում են ապրանքների պատվերը մատակարարներին

Իրականացնում է պահեստային մնացորդների, Out of Stock-ի, Overstock-ի, ժամկետանց ռիսկերի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ահազանգում է կատեգորիայի ղեկավարին

Կատարում է ERP համակարգում տվյալների արդիականացում, գնային առաջարկների նախապատրաստում, վաճառքի թիմին ապրանքների վերաբերյալ տեղեկությունների և մարքեթինգային նյութերի տրամադրում

Կազմակերպում և իրականացնում է դեմոնստրացիաներ, սեմինարներ, ուսուցումներ (տեխնոլոգների հետ համատեղ)։

Բարձրագույն կրթություն

Առնվազն 2 տարվա փորձ գինու բրենդ/կատեգորիայի մենեջերի, կավիստի կամ սոմելյեի հաստիքում

Գինու ոլորտում մասնագիտական կրթությունը՝ WSET, CMS կհամարվի էական առավելություն։

Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ

Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն

Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում

Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն

Համակարգչային հաստատուն գիտելիքներ։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն  hr@foodservice.am  էլ․ հասցեին՝ նշելով  հաստիքի անվանումը  թեմա դաշտում։

Kontaktisik

Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.