Ներմուծման և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջեր

Alpha Food Service CJSCYerevanstaffamavaldatud 31.08.2026

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է ներմուծան և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջերի, ում հիմնական գործառույթն է՝ Կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների և ընկերության ստանդարտների՝ խուսափելով overstock-ից և outstock-ից։

Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում

Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ

Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը

Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում

Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը

Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները

Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։

Բարձրագույն կրթություն

Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում

Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն

Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ

Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն

Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում

Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն

Համակարգչային հաստատուն գիտելիքներ։