HoReCa վաճառքի բաժնի ղեկավար

Alpha Food Service CJSCYerevanstaffamavaldatud 25.09.2026

Մենք փնտրում ենք նախաձեռնող, արդյունքներին միտված և առաջնորդական հմտություններով HoReCa վաճառքի բաժնի ղեկավարի , ով կղեկավարի HoReCa վաճառքի թիմը, կզարգացնի հաճախորդների հետ համագործակցությունը և կբարձրացնի  աշխատանքի արդյունավետությունը։

Ղեկավարել HoReCa վաճառքի բաժինը, կազմակերպել աշխատանքային գործընթացները, վերահսկել աշխատակիցների արդյունավետությունը և գնահատել կատարողականները։

Մասնակցել թիմի KPI-ների, վաճառքի թիրախների սահմանմանն ու ներդրմանը, վերահսկել դրանց կատարումը։

Հետևողականորեն ապահովել աշխատակիցների մասնագիտական զարգացման, վերապատրաստման և շարունակական ուսուցման գործընթացների կազմակերպումն ու կատարելագործումը։

Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան վաճառքի պլանների մշակմանը և վերահսկել դրանց իրականացումը։

Զարգացնել և ամրապնդել համագործակցությունը գործող և նոր հաճախորդների հետ՝ ձևավորելով երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։

Վարել բանակցություններ խոշոր հաճախորդների հետ, մշակել համագործակցության պայմաններ և ապահովել դրանց արդյունավետ իրականացումը։

Հետևել HoReCa շուկայի միտումներին, մրցակիցների գործունեությանը և հաճախորդների նախասիրություններին՝ վաճառքի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։

Համագործակցել մարքեթինգի, կատեգորիաների կառավարման և այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։

Վերահսկել բաժնի դեբիտորական պարտքերը և վճարումների կարգապահությունը։

Պատրաստել և ներկայացնել ղեկավարությանը վաճառքի արդյունքների, թիմի կատարողականի, հաճախորդների բազայի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։

Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի, վաճառքի կամ հարակից ոլորտում։

Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ վաճառքի ոլորտում, ցանկալի է՝ HoReCa սեգմենտում։

B2B վաճառքի և խոշոր հաճախորդների հետ բանակցություններ վարելու փորձ։

Վաճառքի պլանավորման, KPI-ների սահմանման և կատարողականի վերլուծության հմտություններ։

Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծության կարողություն։

Թիմը մոտիվացնելու և առաջնորդելու կարողություն։

Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու հմտություն։

Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին միտվածություն։

MS Office և CRM համակարգերի օգտագործման հաստատուն գիտելիքներ։

Հայերենի, ռուսերենի լավ, անգլերենի բավարար իմացություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն  hr@foodservice.am  էլ․ հասցեին՝ նշելով  հաստիքի անվանումը  թեմա դաշտում։

Kontaktisik

Tööandja poolt kuulutuses märgitud — küsimuste ja sinu kandideerimise jaoks.