English Teacher for Children (Ages 3–11) - Vanadzor
«ABBA ENGLISH» մասնավոր լեզվի դպրոցը փնտրում է եռանդուն, բարի և ստեղծագործ անգլերենի ուսուցչի, ով սիրով կմիանա մեր ջերմ ու ընկերական թիմին։ Մեր դպրոցում 3–11 տարեկան երեխաները սովորում են անգլերեն խաղերի, հաղորդակցական վարժությունների և հետաքրքիր գործունեության միջոցով՝ զարգացնելով ոչ միայն լեզվական հմտությունները, այլև սովորելու հանդեպ սերը։
Անցկացնել անգլերենի դասեր 3–11 տարեկան երեխաների համար՝ փոքր խմբերով (մինչև 10 աշակերտ) և ինդիվիդուալ (դասալրացման ժամանակ)։
Դասավանդել՝ կիրառելով հաղորդակցական և խաղային ուսուցման մեթոդներ։
Պատրաստել դասերի համար անհրաժեշտ ուսումնական նյութերը և վարել դասերի հիմնական փաստաթղթավորումը։
Պարբերաբար հաղորդակցվել ծնողների հետ և տեղեկացնել երեխաների առաջընթացի մասին։
Մասնակցել դպրոցի միջոցառումներին, տոնական ծրագրերին, բաց դասերին և այլ նախաձեռնություններին։
Անգլերենի իմացություն՝ առնվազն Upper-Intermediate (B2) մակարդակով։
Նախադպրոցական և տարրական դպրոցի տարիքի երեխաների հետ աշխատելու փորձ։
Բարձրագույն կրթություն մանկավարժության, լեզվաբանության կամ հարակից ոլորտում (դիմել կարող են նաև բուհի ավագ կուրսերի ուսանողները)։
Սեր երեխաների նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում և դրական վերաբերմունք։
Ժամանակակից հաղորդակցական դասավանդման մեթոդներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն։
Ճկուն աշխատանքային գրաֆիկ։
Ընկերական և աջակցող թիմ։
Պատրաստի ուսումնական նյութեր և հարմարավետ, լիարժեք կահավորված դասասենյակներ։
Մասնագիտական զարգացման և վերապատրաստումների հնարավորություններ։