Փոքր բիզնեսի վարկային մասնագետ, ք․Էջմիածին

VTB Bank (Armenia)Vagharshapatstaffampublicada el 04/09/2026

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող  Փոքր բիզնեսի վարկային մասնագետի  ք․Էջմիածնում : 

փոքր բիզնեսի ոլորտի հաճախորդների ներգրավում,

հաճախորդների ներգրավման նպատակով անցկացվող մարկետինգային միջոցառումների նախաձեռնում,

գործող հաճախորդների ընթացիկ սպասարկում,

դիմորդի ֆինանսական վիճակի մոնիտորինգ և վերլուծություն,

փոքր բիզնեսի հաճախորդների վարկունակության գնահատում և եզրակացութանների պատրաստում,

փոքր բիզնեսի հաճախորդների հետ աշխատանքների, ինչպես նաև հաճախորդներին մատուցվող ծառայությունների կատարելագործման վերաբերյալ առաջարկների ներկայացում:

բարձրագույն կրթություն,

բանկային գործի իմացություն,

զարգացած համակարգչային հմտություններ,

հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,

բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,

թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,

բանակցություններ վարելու զարգացած հմտություններ:

Արտոնությունների փաթեթ

բժշկական ապահովագրություն,

կորպորատիվ միջոցառումներ,

արտոնյալ ֆինանսական ծառայություններ,

լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,

բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա: