Seller manager
One Touch տեխնիկայի խանութը փնտրում է վաճառքի պատասխանատու
Աշխատանքը ներառում է՝
- Հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն։
- Հեռախոսների, տեխնիկայի և աքսեսուարների վաճառք։
- Սոցցանցերի նամակներին և զանգերին պատասխանել։
- Ապրանքների դասավորվածության և ցուցափեղկերի կոկիկության ապահովում։
- Ապրանքների առկայության վերահսկում։
Կարևորում ենք պատասխանատվությունը, ճշտապահությունը, բարեհամբույր շփումը և սովորելու պատրաստակամությունը։ Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Աշխատավարձն ու աշխատանքային գրաֆիկը քննարկվում են հարցազրույցի ընթացքում։
- Դիմավորել հաճախորդներին, բացահայտել նրանց կարիքները և օգնել ապրանքի ընտրության հարցում։
- Ներկայացնել հեռախոսների, տեխնիկայի և աքսեսուարների առանձնահատկությունները, գներն ու գնման պայմանները։
- Իրականացնել վաճառք և ձևակերպել պատվերները։
- Պատասխանել սոցցանցերի նամակներին ու հեռախոսազանգերին։
- Հետևել ապրանքների առկայությանը, գնապիտակների ճշտությանը և ցուցափեղկերի կոկիկությանը։
- Ընդունել և ստուգել ստացվող ապրանքները։
- Հաճախորդներին տեղեկացնել գործող առաջարկների և երաշխիքային պայմանների մասին։
- Պահպանել աշխատավայրի մաքրությունն ու ներքին կարգապահությունը։
- Հաղորդակցման և հաճախորդների հետ բարեհամբույր շփման հմտություններ։
- Հաճախորդի կարիքները հասկանալու և ապրանքը ներկայացնելու կարողություն։
- Պատասխանատվություն, ազնվություն և ճշտապահություն։
- Հայերենի գրագետ բանավոր և գրավոր իմացություն։
- Սոցցանցերից և հաղորդագրությունների հավելվածներից օգտվելու հմտություն։
- Թիմում աշխատելու և նոր գիտելիքներ արագ յուրացնելու պատրաստակամություն։
- Վաճառքի կամ սպասարկման ոլորտում փորձը ցանկալի է։
- Հեռախոսների և տեխնիկայի մասին գիտելիքները, ինչպես նաև ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։