Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ

IDBank CJSCYerevanstaffampublicada el 29/09/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),

Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,

Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում,

Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,

Կոմունալ վարձավճարների ընդունում։

Բարձրագույն տնտեսագիտական,

Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,

Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),

Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,

Թիմային աշխատանքի պատրաստակամություն,

Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/ ։