Մատակարարման և միջազգային կապերի բաժնի մասնագետ

Grand CandyYerevanstaffampublicada el 15/10/2026

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ՝ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ 

Տեղական և արտաքին շուկայի ուսումնասիրություն, մատակարարման ոլորտում աշխատող լավագույն կազմակերպությունների հայտնաբերում՝ շուկայում տվյալ ապրանքի համար լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններով առաջարկներ ստանալու նպատակով,

Տեղական և արտասահմանյան մատակարարների հետ բանակցությունների վարում, մրցունակ գնառաջարկների ստացում, դրանց ուսումնասիրություն և ստացված տվյալների համակարգում,

Մատակարարման ամբողջական գործընթացի կազմակերպում և բեռնուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,

Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցելով՝ ապրանքների բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և վերահսկում,

Ապրանքների գների ու մատակարարման պայմանների պարբերական վերլուծում՝ ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,

Սերտորեն համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ,

Կատարված աշխատանքի մուտքագրում համապատասխան համակարգչային համակարգ,

Ստացված հանձնարարությունների կատարում սահմանված ժամկետներում:

  1. բարձրագույն կրթությունը ցանկալի  է,
  1. աշխատանքային փորձը ցանկալի է,

3.անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ  010-44-63-34  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

էլ. հասցեն՝  staff@grandcandy.am

Persona de contacto

Indicada por el empleador en el anuncio — para preguntas y tu candidatura.