ՍՊԱ բաժնի ղեկավար (SPA Manager)
About the company
«Բելվիկ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը փնտրում է ՍՊԱ բաժնի ղեկավարի (SPA Manager), ով կղեկավարի բաժնի աշխատանքները, կապահովի սպասարկման բարձր չափանիշների պահպանումը և կնպաստի հյուրերի համար որակյալ ու հաճելի փորձառության ձևավորմանը։
Your tasks
- Կազմակերպել և վերահսկել ՍՊԱ կենտրոնի ամենօրյա գործունեությունը՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցումը։
- Ղեկավարել աշխատակիցների աշխատանքը, կազմել աշխատանքային գրաֆիկներ և վերահսկել պարտականությունների կատարումը։
- Կազմակերպել ծառայությունների ամրագրումները և վերահսկել հաճախորդների սպասարկման ամբողջ գործընթացը։
- Հետևել սանիտարահիգիենիկ նորմերի, անվտանգության պահանջների և սարքավորումների շահագործման կանոնների պահպանմանը։
- Վերահսկել բաժնի ծախսերը, պատրաստել հաշվետվություններ և առաջարկներ՝ ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Requirements
- Աշխատանքային փորձ ՍՊԱ կամ հյուրանոցային ոլորտում, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
- Թիմի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու կարողություն։
- Հյուրերի սպասարկման բարձր չափանիշների և հիգիենայի կանոնների իմացություն։
- Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ, խնդիրների լուծման կարողություն։
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
What we offer
- Կայուն աշխատանք հեղինակավոր հյուրանոցում
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ
- Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր