Որակի վերահսկման բաժնի մասնագետ
Պատասխանատու է Սննդի սպասարկման կետերում որակի վերահսկողության համար, հետևում և գնահատում է սանիտարական վիճակի ապահովումը և հիգիենիկ նորմերի լիարժեք իրականացումը:
Ապահովել հանրային սննդի բոլոր աշխատակիցներին՝ բուժ. զննումներով և սան գրքույկներով
Իրականացնել աշխատանքի ներկայանալու և աշխատանքից հեռանալու հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն
Անցկացնել մոնիտորինգ աշխատակիցների անձնական հիգիենայի վերաբերյալ (ձեռքերի լվացման կանոններ, բակտերիաների տարածման կանխարգելիչ գործողություններ և այլն…)
Հաստատել խոհանոցի տարածքի, խոհանոցային պարագաների և տեխնիկայի, սպասարկման սրահի և կահույքի լիարժեք մաքրության կարգը և ախտահանիչ նյութերի ցանկը
Ապահովել աշխատակիցներին՝ ախտահանում և մաքրություն ապահովող նյութերի անվտանգ շահագործման և անհրաժեշտ կոնցենտրացիայի ստացման ուսուցմամբ
Հետևել մթերքի հետ կատարվող աշխատանքի հիմնական կանոնների իրականացմանը.
Նախապատրաստում, սննդային հումքի պահեստավորում՝ պատրաստի արտադրանքի համար և արդեն պատրաստի սննդի վաճառք սպառողին
Տարբեր ապրանքային խմբերի համար ջերմաստիճանի պայմանների ապահովում
Պահպանման ռեժիմների և ժամկետների ստուգում
Սննդի ռոտացիայի (FIFO/FEFO) իրականացման հսկողություն
Սննդամթերքների ճիշտ ճաշատեսակների ջերմաստիճանի ռեժիմներում պահպանում
Սառնարանի ճիշտ ապրանքային դասավորվածության և մաքրության վերահսկում
Վառարանների մաքրման ցուցումներ
ՍՍԿ-ներում սննդամթերքի, ջրի, մակերեսների և աշխատակիցների ձեռքերից պարբերաբար նմուշառման կազմակերպում և վերահսկում
ՍՍԿ-ներում եռամսյակային ստուգումների օրակարգի պլանավորում, նախապատրաստում և ներքին աուդիտի իրականացում
Սննդամթերքի անվտանգությանն աոնչվող հիգիենիկ պահանջների և օրենսդրության իմացություն
2+ տարվա փորձ տվյալ ոլորտում
Հաղորդակցման հմտություններ
Թիմում աշխատելու կարողություն
Պատասխանատվության զգացում