Գրավների ձևակերպման և ուղեկցման բաժնի մասնագետ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գրավների ձևակերպման և ուղեկցման բաժնի մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
Բանկում գրավադրված գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գրությունների (դիմումների) պատրաստում,
Պետական լիազոր մարմիններում գրավի իրավունքի գրանցման, դադարեցման իրականացում,
Մահացած հաճախորդների մահվան վերաբերյալ տեղեկատվության ստացում և վերլուծություն, մահացած հաճախորդների գծով Բանկին՝ որպես պարտատեր գրանցելու դեպքում նոտարական գրասենյակ ներկայացվող պարտավորությունների տեղեկանքի պատրաստում,
Երևան քաղաքի նոտարական գրասենյակներում Հաճախորդների հետ պայմանագրերի ստորագրում, մահացած հաճախորդների գծով պարտավորությունների գրանցում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական) կրթություն,
Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների սպասարկման ոլորտում,
Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն,
Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
Աշխատանք և կյանք բալանս . 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
Զարգացման հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
Թիմային ոգի . Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
Նյութական արտոնություններ . Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: