Մեքենայական ուսուցման մոդելների մշակման ուղղության Տվյալագետ/Data Scientist/Senior/

Ardshinbank OJSCYerevanstaffampublicada el 06/10/2026
Imprescindible:PythonDataAISenior

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մեքենայական ուսուցման մոդելների մշակման ուղղության  Տվյալագետ /Data Scientist/Senior/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Մեքենայական ուսուցման մոդելների մշակում,

Առկա մոդելների մոնիթորինգ և թեստավորում,

Բանկում առկա տվյալների բազաներից տվյալների արտահանում,

Արտահանված տվյալների մշակում և վերլուծություն,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

Ունես  Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,

Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների հավաքագրման և մշակման ուղղության, ռիսկերի կառավարման (նախընտրելի է ռիսկերի կառավարման մոդելների մշակման) ոլորտում կամ որպես Data scientist,

Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,

Ունես  MS Office, MSSQL, VBA, SPSS, Python, Power BI, NumPy, Pandas, Matplotlib, Seaborn, Scikit-learn և այլ ML / DL գրադարանների և ծրագրերի իմացություն,

Ունես  մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների  իմացություն, վիճակագրության իմացությունը: Ռիսկերի կառավարման, տվյալների մշակման (մաքրման) վերլուծության և վիզուալիզացիայի մասով գիտելիքները կդիտվի որպես առավելություն:

Աշխատելով   մեր   թիմում   դու   կունենաս .

Աշխատանք   և   կյանք   բալանս .  24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝  եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:  Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: