Head of Public Relations (PR)
Ամերիաբանկը փնտրում է PR բաժնի ղեկավար, ով կհամակարգի հանրային կապերի և հաղորդակցության ուղղությունը, կմշակի և կիրականացնի PR ռազմավարությունը, կհամակարգի թիմի աշխատանքը և կնպաստի Բանկի դրական իմիջի ու բրենդի շարունակական զարգացմանը։ Մենք փնտրում ենք նախաձեռնող, նորարար և ստեղծագործ առաջնորդի, ով տիրապետում է PR-ի ժամանակակից գործիքներին, հետևում է սոցիալական մեդիայի և հաղորդակցության զարգացող միտումներին և արագ կողմնորոշվում է դինամիկ միջավայրում։
Մշակել և իրականացնել Բանկի PR և հաղորդակցության ռազմավարությունը՝ Բանկի բիզնես ռազմավարությանը, նպատակներին և բրենդի դիրքավորմանը համապատասխան։
Սահմանել PR և հաղորդակցության երկարաժամկետ ուղղությունները, առաջնահերթությունները, տարեկան ծրագրերը և հիմնական հաղորդագրությունները։
Հետևել PR-ի, մեդիայի և սոցիալական ցանցերի զարգացումներին ու միտումներին, նախաձեռնել նորարարական հաղորդակցման լուծումներ և մոտեցումներ։
Ղեկավարել և զարգացնել PR բաժնի թիմը՝ սահմանելով նպատակներ և KPI-ներ, բաշխելով առաջադրանքները, գնահատելով արդյունքները և աջակցելով աշխատակիցների մասնագիտական աճին։
Կազմակերպել և վերահսկել PR արշավների և միջոցառումների ամբողջական գործընթացը՝ ներառյալ մամուլի ասուլիսները, քննարկումները, հանրային իրազեկման միջոցառումները և այլ նախաձեռնություններ։
Ապահովել PR և հանրային իրազեկման նյութերի պատրաստումը՝ մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, հարցազրույցներ, ինֆոգրաֆիկներ, տեսանյութեր, ռեպորտաժներ և այլ բովանդակություն։
Համակարգել PR նյութերի և նախաձեռնությունների արդյունավետ տարածումը ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում, Բանկի կայքում և այլ հաղորդակցման հարթակներում։
Կառուցել և զարգացնել արդյունավետ հարաբերություններ լրատվամիջոցների, գործընկերների և այլ արտաքին շահակիցների հետ։
Մոնիթորինգի ենթարկել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում Բանկի վերաբերյալ հրապարակումներն ու հանրային արձագանքը, վերլուծել արդյունքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Գնահատել PR գործունեության և արշավների արդյունավետությունը՝ սահմանված KPI-ների և այլ չափելի ցուցանիշների հիման վրա, և ներկայացնել հաշվետվություններ ու ռազմավարական առաջարկություններ ղեկավարությանը։
Նախաձեռնել և իրականացնել Բանկի ներքին PR և հաղորդակցության նախաձեռնություններ՝ նպաստելով աշխատակիցների ներգրավվածությանն ու միասնական կորպորատիվ մշակույթին։
Կատարել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ և ղեկավարության հանձնարարականներ։
Բարձրագույն կրթություն։
Առնվազն 7-10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում։
PR միջոցառումների և արշավների կազմակերպման ու համակարգման, PR նյութերի մշակման և ԶԼՄ-ների հետ համագործակցության փորձ։
PR և հաղորդակցության ռազմավարությունների մշակման փորձը
Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Տնտեսագիտական, մասնավորապես՝ բանկային ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Զարգացած կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։
Մեծ թիմում արդյունավետ աշխատելու և թիմային աշխատանքը համակարգելու կարողություն։
Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք։
Պրոֆեսիոնալ էթիկա և գործնական հաղորդակցության բարձր մշակույթ։