Նոտարական բռնագանձումների իրականացման թիմի մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffampublicada el 09/09/2026

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Նոտարական բռնագանձումների իրականացման թիմի մասնագետի աշխատատեղը։

Նոտարական գրասենյակներում և Հարկադիր կատարման ծառայությունում Բանկի շահերի ներկայացում,

Նոտարին փոխանցված գործերի և հարկադիր կատարման փուլում գտնվող գործերի ընթացքի հետևում, 

Հարկադիր կատարողի գործողությունների և կայացված որոշումների բողոքարկման իրականացում,   դիմումների, միջնորդությունների, վերսկսման գրությունների, փաստարկների և նկատառումների ներկայացում, կատարողական վարույթի նյութերին ծանոթացում, ձեռնարկված կատարողական գործողություններին մասնակցության ապահովում,

Ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմա­նա­վոր­վա­ծու­թյան ձեռք բերման նպատակով արհեստավարժ և հարգալից բանակցությունների վարում,

Հաճախորդի ֆինանսական վիճակի գնահատման իրականացում,

Խնդրահարույց հաճախորդների հետ հաշտությունների կնքման և ձևա­կերպ­ման գործընթացների կազմակերպում,

Հաճախորդների կողմից ստացված խնդրահարույց վարկերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրության իրականացում։ 

Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում),

Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացու­թ­յուն,

Ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,

Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,

Համակարգչային ընդհանուր գիտելիքներ, 

Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն,

Փաստաթղթաբանություն վարելու կարողու­թյուն,

Բանակցություններ վարելու հմտություններ,

Թիմային աշխատանքի ունակություն։