Դատական գործերի սպասարկման բաժնի Իրավաբան
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Դատական գործերի սպասարկման բաժնի Իրավաբանի:
Շահերի ներկայացում դատարանում/արբիտրաժում, ՀԿԱԾ-ում, սնանկության գործընթացում,
Հայցադիմումների, դիմումների, բողոքների, բացատրությունների, հայցադիմումի, հայցադիմումների պատասխանների, դիմումների և այլ փաստաթղթերի պատրաստում,
Բանկի դեմ ներկայացված դատական հայցերով ամբողջական իրավական սպասարկում,
Վարույթում գտնվող դատական, սնանկության և ՀԿԱԾ գործերով տեղեկատվության ժամանակին և պատշաճ պատրաստում և լրացում համապատասխան ծրագրերում/համապատասխան հաշվետվական բնույթի էլեկտրոնային փաստաթղթերում,
Ներքին աշխատանքային հարցերի, առանձնացած խնդիրների լուծում,
Գումարների գանձման ուղղված լրացուցիչ մեխանիզմների մշակում և ներդրում,
Ներկայացված հարցումների և դիմումների պատասխանների պատրաստում, խորհրդատվության տրամադրում:
Ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում,
3+ տարվա աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտներում (կամ բանկային ոլորտում),
Փաստաբանի արտոնագրի առկայությունը ցանկալի է,
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
Դատական գործընթացներին մասնակցություն:
Համակարգչային հմտություններ,
Հստակ սահմանված ժամկետներում առաջադրանքներ կատարելու ունակություն,
Պատասխանատվության բարձր զգացում:
Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից`
Բժշկական ապահովագրություն,
Կորպորատիվ միջոցառումներ,
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
Պարգևատրման համակարգ,
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: