Procurement Team Specialist
Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամը համալրում է իր գնումների թիմը ։ Փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կմիանա Գնումների թիմին և կներգրավվի կազմակերպության գնումների գործընթացների պլանավորման, կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Մասնագետը կմասնակցի գնումների պլանների կազմմանը և իրականացմանը, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմանը, գնումների ընթացակարգերի կազմակերպմանը, առաջարկների ընդունման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև համապատասխան հաշվառման և փաստաթղթաշրջանառության վարմանը։
Պաշտոնը նախատեսում է սերտ համագործակցություն թիմի անդամների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ուստի կարևոր են ՀՀ գնումների օրենսդրության իմացությունը, հաղորդակցման և բանակցությունների հմտությունները, ուշադրությունը մանրուքների նկատմամբ և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողությունը։
Մասնակցել Հիմնադրամի տարեկան և ընթացիկ գնումների պլանների կազմմանը և իրականացմանը։
Նախապատրաստել գնումների ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարություններ, հրավերներ և այլ նյութեր։
Ապահովել գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի կազմումը` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
Մասնակցել առաջարկների ընդունման, գնահատման և ամփոփման գործընթացներին։
Վարել գնումների գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվառումներ և փաստաթղթաշրջանառություն։
Բակալավրի/մագիստրոսի որակավորում տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտներում,
հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ապրանքների , ծառայությունների և աշխատանքների գնումների ոլորտում,
գնումների մասնագետի որակավորման առկայություն,
ՀՀ գնումների օրենսդրության, ընթացակարգերի և պահանջների լավ իմացություն,
գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման ունակություններ,
ռազմավարական մտածողություն, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություններ,
մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունն ապահովելու համար,
ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
Առաջարկում ենք՝
Տարեկան 5 վճարվող ազատ օր,
5 վճարվող հիվանդության օր,
Կորպորատիվ միջոցառումներին մասնակցություն,
Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում,
Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն,
Հարմարավետ, կազմակերպված և աջակցող աշխատանքային միջավայր
Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա։