Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ, ք. Երևան
Team Telecom Armenia-ն փնտրում է Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ (և ցերեկային, և երեկոյան հերթափոխ ) – Երևան քաղաքում
Բացահայտել հաճախորդների կարիքները և կատարել հարցերի պարզաբանում գրավոր տարբերակով։
Ժամանակին և ճշգրիտ կերպով պատասխանել հաճախորդի հարցումներին՝ գրավոր հարթակի կամ էլ․փոստի միջոցով։
Մշակել հարցումները՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն։
Միաժամանակ սպասարկել մի քանի հաճախորդների և զուգահեռ գրանցել բողոքները/հարցերը։
Անհրաժեշտության դեպքում ստեղծել հայտ և ուղարկել ըստ առաջնահերթության։
Բարձրագույն կրթություն;
Արագ և գրագետ տպելու հմտություն;
Միջանձնային արդյունավետ հարաբերություններ կառուցելու ունակություններ;
Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ;
Ուշադրություն, ճկունություն, վերլուծական մտածողություն;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
Micrsoft Office փաթեթի գերազանց իմացություն։
Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (day off)
Այլ արտոնություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am