Պարտքերի հավաքագրման մասնագետ

"Telecom Armenia" OJSCYerevanstaffampublished 09/23/2026

Team Telecom Armenia   ընկերությունը փնտրում է Պարտքերի հավաքագրման մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների հետ մշտական կապի արդյունքում ապահովել համապատասխան գործընթացի կազմակերպումը։

Իրականացնել դեբիտորական պարտքերի գանձման/հավաքագրման աշխատանքներ ակտիվ և արգելափակված հաճախորդներից` համաձայն դեբիտորական պարտքերի հավաքագրման ընթացակարգերի, իրականացնել պարտքերի մասին նախազգուշացնող զանգեր,

Մշակել և պատասխանել ստացված հայտերը ժամանակին և լիարժեք,

 Մասնակցել հաճախորդների հասցեների ճշտման և հաճախորդների կոնտակտային ինֆորմացիայի ձեռք բերման աշխատանքներին,

Ընդունել հաճախորդների զանգերը և նրանց տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն,

 Իրականացնել պարտք ունեցող հաճախորդների համարների անջատում և երկկողմանի արգելափակում,

Պահպանել բարյացակամ մթնոլորտ Ընկերությունում, օգնել ընկերության մյուս աշխատակիցներին հաճախորդների խնդիրների լուծման հարցում,

Հաճախորդներին զանգելու և mass SMS ուղարկելու գործընթացի կազմակերպում` դեբիտորական պարտքերի գանձումների աշխատանքների շրջանակներում,

Իրականացնել հաճախորդների պահպանման աշխատանքներ,

Կատարել այլ առաջադրանքներ տրված անմիջական ղեկավարի և Ընկերության ղեկավարության կողմից ։

Բարձրագույն կրթություն,

Հաշվետվություններ պատրաստելու և պաշտոնական նամակագրություն վարելու հմտություններ ,

Բիլինգային ծրագրերի իմացություն,

Վերլուծական մտածողություն, ճկունություն և ուշադրության ցուցաբերում,

Թիմային աշխատանքի և լավ հարաբերությունների պահպանման հմտություններ,

Բանակցություններ վարելու ունակություններ,

Նախաձեռնողականություն, նորարարություն, պատրաստակամություն փոփոխություններին,

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է,

Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն, մասնավորապես Excel,

Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում:

Արտոնություններ՝

Առողջության ապահովագրություն;

Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);

Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);

Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am   էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Պարտքերի հավաքագրման մասնագետ։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.telecomarmenia.am