Խաղավարի օգնական / Creedroomz
CreedRoomz-ի թիմը փնտրում է եռանդուն և ուշադիր անձանց` խաղավարի օգնականի աշխատանքի համար։
- Վերադասավորել խաղաթղթերը ուղիղ եթերի ընթացքում
- Հետևել և վերահսկել այն հարմարանքները, որտեղ պահվում են խաղաթղթերը
- Պատշաճ վիճակում պահել խաղասեղանները, խաղաթղթերը
- Լինել ճկուն, ունենալ փոփոխական առաջնահերթություններին հարմարվելու ունակություն, այդ թվում հերթափոխերը փոխելու և գործընկերների բացակայության դեպքում նրանց փոխարինելու պատրաստակամություն
- Ժամանակ առ ժամանակ, ըստ պահանջի, կատարել այլ պարտականություններ
- Բազմամշակույթ թիմում, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու պատրաստակամություն
- Լարված իրավիճակում աշխատելու և զգոնությունը չկորցնելու ունակություն
- Երեկոյան և գիշերային հերթափոխերով աշխատելու ունակություն
- Արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն
- Դիմացկունություն և նվիրվածություն
Մեր առավելությունները
- Բժշկական ապահովագրություն
- Տրանսպորտավորում
- Դասընթացներ առցանց խաղերի ուսուցման համար
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ
- Անվճար թեյ, սուրճ և խմիչք
- Անվճար կորպորատիվ մարզասրահ
- Անվճար ավտոկայանատեղի
Գրաֆիկ
1-ին օր 08:00-16:00
2-րդ օր 16:00-24:00
3-րդ օր 24:00-08:00
2 օր հանգիստ