Office Manager
Մենք փնտրում ենք կազմակերպված, նախաձեռնող և պատասխանատու գործընկեր, ով կօգնի ապահովել գրասենյակի ամենօրյա անխափան աշխատանքը։
Աշխատանքային պարտականություններ
Կազմակերպել գրասենյակի ամենօրյա վարչական աշխատանքները (հեռախոսազանգերի ընդունում, էլեկտրոնային նամակագրություն և այլ ընթացիկ գործընթացներ)
Ապահովել գրասենյակը անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով՝ իրականացնելով դրանց ժամանակին պատվիրումը
Վարել և կազմակերպել ընկերության փաստաթղթաշրջանառությունը
Անհրաժեշտության դեպքում աջակցել ընկերության տարբեր բաժինների աշխատանքներին և ապահովել արդյունավետ համագործակցություն
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ վարչական և կազմակերպչական հանձնարարություններ
Մենք փնտրում ենք թեկնածուի, ով ունի
Բարձր կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և արագ կողմնորոշվելու կարողություն
Գաղտնի տեղեկատվության հետ պատասխանատու և զգույշ աշխատելու ունակություն
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողական մոտեցում
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Համակարգչային լավ գիտելիքներ (MS Word, MS Excel, Internet)
Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային օրեր և ժամեր - երկուշաբթիից ուրբաթ, 09։30-18։30
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@weprodigi.com էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով " Office manager ":
Contact person
Listed by the employer in the job posting — for questions and your application.