Sales Manager / Meeting Setter

One BusinessYerevanstaffampublished 09/25/2026

One Business -ը խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է Հայաստանում բիզնեսի հիմնման, տեղափոխման և զարգացման գործընթացների ամբողջական աջակցման մեջ։ Մենք տրամադրում ենք իրավաբանական, հաշվապահական և աշխատակիցների հավաքագրման ծառայություններ,  իրականացնում ենք ՀՀ օրենսդրության իրավական վերլուծություն, պատրաստում ենք իրավական փաստաթղթեր և աջակցում պետական աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդիաների ստացման գործընթացում։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, գիտեք ինչպես մեկ նախադասությամբ առաջացնել հետաքրքրություն և Ձեզ դուր է գալիս տեսնել, թե ինչպես է Ձեր աշխատանքը վերածվում ընկերության արդյունքի, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։ Դուք կլինեք մեր վաճառքի թիմի առաջին կոնտակտային օղակը հաճախորդների հետ և կօգնեք սահուն կերպով անցում կատարել հետաքրքրությունից դեպի իրական գործարք։ 

Կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ՝ զանգով և տարբեր հաղորդակցման ալիքներով:

Օպերատիվ և պրոֆեսիոնալ կերպով պատասխանել մուտքային հարցումներին:

Վարել հետևողական նամակագրություն՝ մինչև հաճախորդի պատրաստ լինելը հաջորդ քայլին:

Հասկանալ հաճախորդի կարիքներն ու առաջարկել համապատասխան լուծումներ:

Կազմակերպել հանդիպումներ վաճառքի թիմի մասնագետների հետ:

Թարմացնել տվյալները CRM համակարգում և հետևել սեփական արդյունքներին:

Աշխատել վաճառքի թիմի հետ՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հաղորդակցման զարգացած հմտություններ։

Հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու կարողություն։

Հաճախորդների կարիքները արագ հասկանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու կարողություն։

Պատասխանատու, նախաձեռնող և արդյունքի վրա կենտրոնացած մոտեցում։

Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։

Ռուսերենի ազատ տիրապետում, իսկ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝ 

աշխատանք կայուն և շարունակաբար զարգացող ընկերությունում, 

մրցունակ աշխատավարձ, ճկուն բոնուսային համակարգ,

մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,

պրոֆեսիոնալ թիմ և հարմարավետ աշխատանքային միջավայր: 

Աշխատանքային գրաֆիկ - Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00: