Հաճախորդների մենեջեր, ք․ Կապան

IDBank CJSCKapanstaffampublished 08/26/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,

Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,

Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,

Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման,  վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,

Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց  կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում:

Բարձրագույն կրթություն, 

Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), 

Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, 

Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, 

Վաճառքի հմտություններ,

Թիմային աշխատանքի պատրաստակամություն, 

Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,

Սթրեսակայունություն:

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել  hr@idbank.am   էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

Contact person

Listed by the employer in the job posting — for questions and your application.