Հաճախորդների տվյալների բազայի կառավարման բաժնի վերլուծաբան

IDBank CJSCYerevanstaffampublished 09/01/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Հաճախորդների բազայի կառավարման բաժնի վերլուծաբան ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։

Հաճախորդների բազայի կառուցվածքի, հաճախորդների վարվելակերպի և նրանց պահանջմուքների վերլուծություն համապատասխան չափանիշների և մեխանիզմների հիման վրա

Հաճախորդների սեգմենտների բաժանման և ըստ համապատասխան սեգմենտի պահանջարկի պրոդուկտային փաթեթների առաջարկների ներկայացում

Պրոդուկտների Upsale և Cross sale մեխանիզմների և չափանիշների շրջանակներում բազայի վերլուծություն և առաջարկների ներկայացում

Հաճախորդների կենսացիկլի վերլուծություն և դրա երկարացմանը կամ պահպանմանն ուղղված առաջարկների ներկայացում

Հաճախորդների բազայի դինամիկայի ուսումնասիրում, պասիվ հաճախորդների ակտիվացման և նոր հաճախորդների ներգրավման առաջարկների ներկայացում

Վճարային քարտերով և վարկային գծերի ակտիվացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում

Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ,

Բանկում սահմանված ներքին, կարգապահական աշխատանքային ռեժիմի և  գործարար էթիկայի կանոնների պահպանում, աշխատողների արտաքին տեսքի և գործարար ոճի վերաբերյալ միասնական ստանդարտների պահպանում,  ղեկավարության կողմից իրեն տրված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարում,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկային կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության կրում,

Իրեն վստահված Բանկի գույքի նպատակային և միայն ծառայողական նպատակներով շահագործում:

Բարձրագույն կրթություն  ֆինանսների, տվյալագիտության կամ հարակից ոլորտներում

Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ

Բանկային գործունեության գերազանց տիրապետում

ՀՀ բանկային օրենսդրության իմացություն

Մարքեթինգի հիմունքների տիրապետում

Լեզունների իմացություն - Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն (լավ)

SQL, MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel

Վերլուծական հմտություններ

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն

Թիմում աշխատելու հմտություն

Համագործակցելու ունակություն   

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: