Զեղծարարությունների ռիսկի կառավարման բաժնի ղեկավար/ Fraud risk manager

IDBank CJSCYerevanstaffampublished 09/22/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես  Զեղծարարությունների ռիսկի կառավարման բաժնի ղեկավար/ Fraud risk manager ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:

Պատասխանատու է զեղծարարությունների կանխարգելման և մոնիթորինգի համակարգի ներդրման և գործարկման համար՝ ապահովելով մոնիտորինգի կանոնների ու սցենարների մշակումը, , պարբերական վերանայումն ու կատարելագործումը, ինչպես նաև համակարգի ինտեգրումը Բանկի տեղեկատվական համակարգերի հետ։

Կազմակերպել և  համակարգել զեղծարարությունների ռիսկերի նույնականացման, գնահատման, դասակարգման և մշտադիտարկման գործընթացը՝ դրանց կանխարգելման ու պատշաճ արձագանքման նպատակով։

Ապահովել զեղծարարության դեպքերի գրանցումը, վերլուծությունը, փաստաթղթավորումը և արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում, ինչպես նաև համակարգել դեպքերի ուսումնասիրության գործընթացը՝ արմատական պատճառների բացահայտման և կանխարգելիք միջոցառումների մշակման նպատակով։

Համակարգում է զեղծարարությունների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների (հսկողություններ, մոնիթորինգի կանոններ և սցենարներ) մշակումն ու ներդրումը՝ Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ։

Գնահատել հսկողության մեխանիզմների արդյունավետությունը բացահայտված դեպքերի վերլուծության հիման վրա և ներկայացնել գործընթացների բարելավմանն ու զեղծարարության ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ։

Մասնակցել զեղծարարությունների կանխարգելման ու բացահայտման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանն ու պարբերական վերանայմանը։

Պատրաստել և ներկայացնել  զեղծարարության դեպքերի ու ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև աջակցում է իրավապահ մարմինների հետ համագործակցությանը։

Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում

ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, բանկային օրենսդրության և զեղծարարությունների ռիսկերի կառավարման միջազգային լավագույն փորձի իմացություն

Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ զեղծարարությունների ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում (ռիսկերի կառավարում, ներքին աուդիտ, անվտանգություն). ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն

Բանկային գործընթացների, պրոդուկտների և վերահսկողական մեխանիզմների վերլուծության կարողություն։

Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

Թիմում աշխատելու հմտություններ

Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ

Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ  

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/249   ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

« ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .- ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը   https://www.idbank.am/