Financial specialist
Մենք փնտրում ենք ֆինանսական մասնագետ , ով կաշխատի ֆինանսական տնօրենի անմիջական ղեկավարությամբ՝ աջակցելով ընկերության ֆինանսական գործընթացներին, ապահովելով հաշվետվությունների ճշգրտությունը և նպաստելով ֆինանսական արդյունավետությանը։
Ֆինանսական կառավարում և հաշվետվություն
- Պատրաստել և վարել ֆինանսական հաշվետվություններ
- Վերահսկել դրամական հոսքերը, ծախսերը և ֆինանսական ցուցանիշները
- Մասնակցել բյուջետավորման և կանխատեսման գործընթացներին
Հաշվառում և վերահսկում
- Աշխատել ֆինանսական տվյալների հետ և ապահովել դրանց ճշգրտությունը
- Աջակցել հաշվապահական գործընթացներին և օրենսդրական պահանջների պահպանմանը
- Իրականացնել ծախսերի վերահսկում և նախագծերի ֆինանսական վերլուծություն
Վերլուծություն և պլանավորում
- Վերլուծել ֆինանսական տվյալները և ներկայացնել առաջարկություններ
- Աջակցել ղեկավարությանը ֆինանսական պլանավորման հարցերում
- Բացահայտել ռիսկեր և ծախսերի օպտիմալացման հնարավորություններ
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
Ֆինանսական սկզբունքների և հաշվետվությունների լավ իմացություն
Ֆինանսական համակարգերի հետ աշխատանքի փորձ (1C-ի իմացությունը կհամարվի առավելություն )
ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրամասներին
Բարձր հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու կարողություն