Էլեկտրոնային սարքերի վերանորոգման մասնագետ
«Զիգզագ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և փորձառու էլեկտրոնային սարքերի վերանորոգման մասնագետի՝ Դալմա Գարդեն Մոլում գտնվող սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար։
Կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների (սրճեփներ, փոշեկուլներ/ռոբոտ-փոշեկուլներ, միկրոալիքային վառարաններ, գեղեցկության/խնամքի տեխնիկա, խոհանոցային մանր տեխնիկա և այլն) ապարատային ախտորոշում
Էլեկտրական շղթաների, կառավարման պլատաների (control boards) և սնուցման բլոկների անսարքությունների հայտնաբերում ու վերացում
Շարժիչների, պոմպերի, տաքացուցիչ տարրերի (ТЭН), սենսորների և մեխանիկական շարժական հանգույցների նորոգում կամ փոխարինում
Զոդման աշխատանքների կատարում՝ ռեզիստորների, կոնդենսատորների, ռելեների, տրանզիստորների և այլ ռադիոտարրերի փոխարինում
Էլեկտրական պարամետրերի չափում (լարում, հոսանքի ուժ, դիմադրություն, կարճ միացումների ստուգում) մուլտիմետրով և այլ չափիչ սարքերով
Սարքերի կանխարգելիչ տեխնիկական սպասարկում, մաքրում, հանգույցների յուղում և հավաքում
Կատարված աշխատանքների, անսարքության պատճառների և օգտագործված պահեստամասերի մուտքագրում տվյալների բազա (CRM համակարգ)
Կրթություն (պարտադիր)՝ Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն (էլեկտրոմեխանիկա, էլեկտրոտեխնիկա, ռադիոտեխնիկա կամ հարակից ոլորտներ)
Աշխատանքային փորձ (պարտադիր)՝ Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ էլեկտրոնային/կենցաղային տեխնիկայի վերանորոգման ոլորտում
Էլեկտրական և սկզբունքային սխեմաներ (schematics) ազատ կարդալու և վերլուծելու ունակություն
Զոդիչ սարքավորումների և էլեկտրական չափիչ գործիքների գործնական տիրապետում
Էլեկտրական անվտանգության և տեխնիկական շահագործման կանոնների խորը իմացություն
Կարգապահություն, ճշտապահություն և որակի նկատմամբ բարձր պատասխանատվություն
Վայրը՝ «Զիգզագ» Սպասարկման կենտրոն, Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2)
Գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, 10:00 - 19:00
Աշխատանքային միջավայր՝ Հարմարավետ արհեստանոց՝ հագեցած անհրաժեշտ բոլոր գործիքներով և սարքավորումներով
Դիմելու կարգը Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@zigzag.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) դաշտում նշելով «Էլեկտրոնային սարքերի վերանորոգման մասնագետ»:
Contact person
Listed by the employer in the job posting — for questions and your application.