Ներմուծման և գնումների մասնագետ

Ֆրոզեն Միթ ՍՊԸYerevanstaffampublished 09/22/2026

Ներմուծման և գնումների գործընթացների արդյունավետ կազմակերպում և համակարգում,գնային առաջարկների համեմատություններից մինչև պատվերների ձևակերպում։Ներմուծման գործընթացի պատշաճ կազմակերպում և ընթացքի ապահովում։

Իրականացնել ապրանքների,  ձեռքբերման գործընթացը։

Փնտրել և ընտրել նոր մատակարարներ միջազգային շուկաներում։

Հավաքագրել և համեմատել մատակարարների գնային առաջարկները, պայմանները և առաքման ժամկետները։

Բանակցել մատակարարների հետ գների, վճարման պայմանների, նվազագույն պատվերի քանակի և առաքման պայմանների շուրջ։

Կազմակերպել և վերահսկել գնումների պատվերների ձևակերպումն ու իրականացումը։

Հետևել ներմուծման ամբողջ գործընթացին՝ պատվերի հաստատումից մինչև ապրանքի ստացումը։

Համակարգել մատակարարների, տրանսպորտային ընկերությունների, մաքսային բրոքերների և ընկերության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը։

Վերահսկել ապրանքների առաքման ժամկետները և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց արագացումը։

Պատրաստել և վերահսկել ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ հաշիվ-ապրանքագիր, փաթեթավորման ցուցակ, տրանսպորտային և այլ փաստաթղթեր։

Հետևել ներմուծվող ապրանքների ինքնարժեքի ձևավորմանը՝ ներառյալ տրանսպորտային, մաքսային և հարակից ծախսերը։

Կատարել գնումների և ներմուծումների վերաբերյալ տվյալների հաշվառում և պարբերական հաշվետվություններ։

Վերլուծել գնումների գները և շուկայի փոփոխությունները՝ ծախսերի օպտիմալացման նպատակով։

Վերահսկել մատակարարների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը։

Աջակցել նոր ապրանքների և մատակարարների ներգրավման գործընթացներին։

Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված պաշտոնին համապատասխան այլ առաջադրանքներ։

Գնումների և/կամ ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։

Մատակարարների հետ բանակցելու և գործնական հարաբերություններ կառուցելու հմտություններ։

Excel/Google Sheets-ի լավ իմացություն։

Փաստաթղթերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Վերլուծական և կազմակերպչական հմտություններ։

Ժամկետների պահպանման և միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու կարողություն։

Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

Անգլերենի և  ռուսերենի իմացություն ։

Միջազգային առևտրի և ներմուծման գործընթացների վերաբերյալ գիտելիքները կլինեն առավելություն։

Անձնական որակներ

Պատասխանատվություն և հետևողականություն

Բանակցելու հմտություն

Նախաձեռնողականություն

Ուշադրություն մանրուքների նկատմամբ

Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն