Electrical Power Systems Operation and Maintenance Engineer

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում Էլեկտրամատակարարման համակարգերի շահագործման և սպասարկման ճարտարագետի, ով պատասխանատու կլինի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ հեռուստաստուդիայի էլեկտրամատակարարման և էլեկտրատեխնիկական համակարգերի անվտանգ, անխափան և արդյունավետ շահագործման, սպասարկման, ինչպես նաև սերվերային և օժանդակ համակարգերի անընդհատ աշխատանքի ապահովման համար։

Ապահովել հեռուստաստուդիայի էլեկտրամատակարարման և էլեկտրատեխնիկական համակարգերի անվտանգ, անխափան և արդյունավետ շահագործումը, տեխնիկական սպասարկումն ու վերահսկողությունը,

Իրականացնել բարձր և ցածր լարման, պահուստային սնուցման (դիզել-գեներատորներ, UPS), լուսավորության, հողանցման և կայծակապաշտպանության համակարգերի շահագործման, տեխնիկական վիճակի և աշխատանքի մշտադիտարկումը,

Ապահովել հեռարձակման, ձայնային, լուսային, սերվերային, ռեժիսորական և այլ տեխնոլոգիական համակարգերի անխափան էլեկտրամատակարարումը՝ վերահսկելով էլեկտրաէներգիայի որակը և համակարգերի հուսալիությունը,

Կազմակերպել և իրականացնել կանխարգելիչ և պլանային տեխնիկական սպասարկման, փորձարկման և ախտորոշման աշխատանքներ, վարել համապատասխան տեխնիկական փաստաթղթերն ու հաշվառումը,

Վթարային իրավիճակներում կազմակերպել խափանումների արագ հայտնաբերումն ու վերացումը, իրականացնել պատճառների վերլուծություն և առաջարկել կանխարգելիչ միջոցառումներ,

Համագործակցել ներքին ստորաբաժանումների, կապալառու կազմակերպությունների և սպասարկող ծառայությունների հետ՝ վերահսկելով իրականացվող աշխատանքների որակն ու համապատասխանությունը տեխնիկական և անվտանգության պահանջներին,

Ապահովել էլեկտրատեխնիկական համակարգերի համապատասխանությունը գործող նորմերին, անվտանգության կանոններին և էներգաարդյունավետության պահանջներին։

Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ էլեկտրաէներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, ավտոմատացման, էլեկտրամեխանիկայի կամ հարակից մասնագիտության ոլորտում,

Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ էլեկտրական համակարգերի շահագործման, տեխնիկական սպասարկման և սպասարկման կազմակերպման ոլորտում։ Նախընտրելի է փորձ հեռուստաընկերություններում, տվյալների կենտրոններում, արդյունաբերական կամ խոշոր հասարակական նշանակության օբյեկտներում,

Գիտելիքներ բարձր և ցածր լարման էլեկտրական համակարգերի, պահուստային սնուցման (UPS, դիզել-գեներատորներ), լուսավորության, հողանցման և կայծակապաշտպանության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի որակի վերահսկման համակարգերի վերաբերյալ,

Էլեկտրական սխեմաների ընթերցման և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ, BMS համակարգերի և AutoCAD, MS Office ծրագրերի իմացություն,

Հայաստանի Հանրապետության էլեկտրատեխնիկական անվտանգության նորմերի և աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: