Հաշվապահ

Ինեսսա սուպերմարկետMasisstaffampublished 09/22/2026

<<Ինեսսա>> սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու հաշվապահի մեր թիմին միանալու համար:

Հետևել օրենսդրական փոփոխություններին, դրանց համապատասխան կազմակերմել աշխատանքը

Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը

Իրականացնել հաշվապահական թիմի ամենօրյա կառավարումն ու հսկողությունը

Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները

Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշգրտության ստուգումը և հաշվառումը

Ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը

Վարել բանկային փոխանցումները և ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները

Իրականացնել ղեկավարի կողմից հանձնարարված այլ համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ:

Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում)

Առնվազն 3 տարվա փորձ ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, դրամական միջոցների տնօրինման բնագավառներում

Հարկային օրենսդրության իմացության բարձր մակարդակ

E-inviocing, tax-online ծրագրերի իմացություն

Հաշվապահի որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն

Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն