ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Աշխատավայր՝ Երևան, Բաղրամյան 26/1 Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույք Աշխատանքի ձևաչափ՝ առկա
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Դոնորների հետ հաղորդակցության մասնագետ» թափուր հաստիքի մրցույթ։
Նպատակն է՝
Ապահովել Հիմնադրամի գործող և պոտենցիալ դոնորների հետ համակարգված, շարունակական և արդյունավետ հաղորդակցությունը՝ նպաստելով երկարաժամկետ հարաբերությունների ձևավորմանը, դոնորների ներգրավվածության բարձրացմանը և Հիմնադրամի դրամահավաքի ու զարգացման նպատակների իրականացմանը։
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել դոնորների հետ ընթացիկ հաղորդակցությունը։
- Վարել և թարմացնել դոնորների տվյալների բազան։
- Համակարգել դոնորների հետ հանդիպումները, այցելությունները և հաղորդակցման այլ միջոցառումները։
- Համակարգել և պատրաստել դոնորներին ներկայացվող հաշվետվությունները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ճշգրտությունը և ժամանակին ներկայացումը։
- Պատրաստել և տարածել շնորհակալական, տեղեկատվական և հաշվետվողական հաղորդագրություններ։
- Աջակցել դրամահավաքի արշավների և միջոցառումների կազմակերպմանը։
- Հավաքագրել և համակարգել դոնորների վերաբերյալ տեղեկատվությունը և տրամադրել այն ղեկավարությանը։
- Ապահովել դոնորների հարցումների և դիմումների ժամանակին ու պատշաճ արձագանքումը։
- Համագործակցել հաղորդակցության, ծրագրային և այլ ստորաբաժանումների հետ՝ դոնորներին տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունն ու ճշգրտությունն ապահովելու նպատակով։
- Նպաստել Հիմնադրամի ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը՝ ապահովելով իր պատասխանատվության ոլորտում սահմանված ծրագրային ցուցանիշների, ժամկետների և արդյունքների իրականացումը։
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի, միջազգային հարաբերությունների, կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտում։
- Դոնորների հետ հարաբերությունների կառավարման, հաճախորդների կամ շահակիցների հետ հաղորդակցության, գործընկերային հարաբերությունների, հաղորդակցության կամ զարգացման ծրագրերի ոլորտներում աշխատանքային փորձ։
- Դոնորների հետ հաղորդակցության, տվյալների բազաների վարման, հարաբերությունների կառավարման, գործարար հաղորդակցության և հաշվետվողական հաղորդագրությունների պատրաստման սկզբունքների իմացություն։
- Դոնորների, գործընկերների և շահակիցների հետ մասնագիտական հաղորդակցություն կազմակերպելու, տեղեկատվություն հավաքագրելու, համակարգելու և ներկայացնելու հմտություններ։
- Տվյալների բազաների, CRM համակարգերի կամ տեղեկատվական ռեեստրների հետ աշխատանքի փորձ։
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն՝ C1 մակարդակով, ռուսերենի աշխատանքային իմացություն։
- Արհեստական բանականության (AI) գործիքներն աշխատանքային առաջադրանքների կատարման համար արդյունավետ կիրառելու հմտություն։
- Microsoft Office և տեղեկատվության մշակման գործիքների կիրառման հմտություններ։
- Հաղորդակցման բարձր կարողություններ, հարաբերությունների կառուցման և պահպանման հմտություններ, կազմակերպվածություն, ուշադրություն մանրամասներին, նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի ունակություն։
Դիմելու կարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@himnadram.org հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Դոնորների հետ հաղորդակցության մասնագետ»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30-ը։