Մանրածախ վաճառքի մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampublished 09/18/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Մանրածախ վաճառքի մասնագետի թափուր հաստիք։

Իրականացնել մանրածախ պրոդուկտների, ծառայությունների և վաճառքի գծով շուկայի և ներքին ազդակների ուսումնասիրություն և պրոդուկտների վաճառքների հետ կապված աշխատանքների կատարում

Իրականացնել շուկայի մոնիթորինգ և ուսումնասիրություն

Կատարել նոր գործընկերների և հաճախորդների հետ կապերի ստեղծման ընթացիկ աշխատանքներ

Ձեռնարկել քայլեր վաճառքների մշտական աճի ապահովման համար

Իրականացնել մասնաճյուղային ցանցի հետ սերտ համագործակցում, պլանների թերացումների հետ կապված պարզաբանումների հավաքագրում և առաջարկությունների ներկայացում

Վարկավորման գործընթացների և բանկային պրոդուկտների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն

Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն

Վերլուծական մտածողություն և շուկայի ուսումնասիրության հմտություններ

Հաշվետվությունների պատրաստման և տվյալների մշակման հմտություններ

MS Office փաթեթի, մասնավորապես՝ Word և Excel ծրագրերի գերազանց իմացություն

Հաղորդակցման և բանակցությունների վարման զարգացած հմտություններ

Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն

Սեղմ ժամկետներում և բազմաբնույթ առաջադրանքների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն

Թիմային աշխատանքի և համագործակցության բարձր կարողություն

Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում)

Աշխատանքային առավելություններ  -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։