Հաճախորդի փորձի կառավարման մասնագետ
<Ֆասթ Բանկ> ՓԲԸ-ում առկա է Հաճախորդի փորձի կառավարման մասնագետի թափուր հաստիք։
Կազմակերպել և համակարգել Կոնտակտային կենտրոնում և մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման որակի մոնիթորինգը՝ սահմանված չափանիշների հիման վրա
Մշակել, պարբերաբար վերանայել և կատարելագործել հաճախորդի փորձի և սպասարկման որակի գնահատման չափորոշիչներն ու մեթոդաբանությունը
Իրականացնել հաճախորդի փորձին վերաբերող ցուցանիշների (NPS, CSAT, CES, Mystery Shopping և այլն) հավաքագրում, մշակում, վերլուծություն և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ու առաջարկությունների ներկայացում ղեկավարությանը
Վերլուծել հաճախորդների բողոքները, դիմումները, առաջարկներն ու հետադարձ կապը, բացահայտել համակարգային խնդիրներն ու բարելավման հնարավորությունները
Մշակել կանխարգելիչ միջոցառումներ՝ կրկնվող խնդիրների նվազեցման նպատակով
Վերահսկել հաճախորդների դիմումների և բողոքների քննության, պատասխանների պատրաստման և տրամադրման ժամկետների պահպանումը
Մշակել սպասարկման որակի գնահատման և հաճախորդների հետադարձ կապի հավաքագրման ու վերլուծության մեխանիզմներ
Համագործակցել մարդկային ռեսուրսների կառավարման և ուսուցման ստորաբաժանումների հետ՝ սպասարկման որակի բարելավմանն ուղղված ուսուցման ծրագրերի մշակման և կատարելագործման նպատակով
Տրամադրել մենթորինգ և մասնագիտական խորհրդատվություն մասնաճյուղերի ղեկավարներին և աշխատակիցներին՝ հաճախորդների սպասարկման որակի բարելավման հարցերում
Գույքագրել, վերանայել և կատարելագործել հաճախորդներին առնչվող գործող բիզնես գործընթացները
Մասնակցել նոր կամ վերանայված բիզնես գործընթացների մշակմանն ու ներդրմանը՝ հաճախորդների գոհունակության բարձրացման, սպասարկման և սպասման տևողության կրճատման, ինչպես նաև հաճախորդի ընդհանուր փորձի բարելավման նպատակով
Մասնակցել նոր պրոդուկտների, ծառայությունների և թվային լուծումների մշակման ու ներդրման գործընթացներին՝ ապահովելով հաճախորդի փորձառության որակը
Իրականացնել մրցակցային և շուկայական փորձի ուսումնասիրություններ, ներկայացնել բարելավման առաջարկություններ
Առաջարկել և նախաձեռնել հաճախորդի փորձի բարելավմանն ուղղված նորարարական գործիքների, թվային լուծումների և ավտոմատացված մեխանիզմների ներդրում
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն
Գործընթացների վերլուծության և բարելավման հմտություններ
Արդյունավետ հաղորդակցման և համագործակցության կարողություն
Մենթորինգի և խորհրդատվության հմտություններ
Ժամանակի արդյունավետ կառավարման և աշխատանքների պլանավորման կարողություն
Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված մոտեցում
Ներկայացման (Presentation) հմտություններ
Հաճախորդների փորձի կառավարման և սպասարկման որակի գնահատման սկզբունքների իմացություն
Հաճախորդի փորձի կառավարման, սպասարկման որակի, հաճախորդների սպասարկման, բիզնես գործընթացների կամ հարակից ոլորտներում 1 և ավել տարվա աշխատանքային փորձ
Բարձրագույն կրթություն, ցանկալի է բիզնես կառավարման, սերվիս կամ հարակից ոլորտներում