Կանխիկի սպասարկման մասնագետ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Կանխիկի սպասարկման մասնագետի թափուր հաստիք:
Բանկի Գլխամասային գրասենյակի Դրամարկղային կենտրոն մուտքագրված կանխիկ դրամի վերահաշվում, դրամանիշերի իսկության ստուգում, տեսակավորում, փաթեթավորում,
Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ,
Դրամարկղային կենտրոնի գործառույթների շրջանակներում բանկային հաշիվներին մուտքագրման և բանկային հաշիվներից ելքագրման գործարքների ձևակերպումներ,
Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների գործարքների ձևակերպումներ,
Մասնաճյուղերին ծառայության գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով աջակցություն,
Բանկի նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում։
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
Հաղորդակցման և բանակցային կարողություններ
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
ՀՀ դրամի և արտարժույթի պաշտպանական հատկանիշների իմացություն
Կանոնակարգ 9-ի՝ կանխիկով կատարվող գործարքներին վերաբերող դրույթների իմացություն
Կանխիկ դրամի փաթեթավորման կարգի իմացություն
Ինկասացիոն փոխադրումների վերաբերյալ գիտելիքներ
Բարձրագույն կրթություն ֆինանսական ուղղվածությամբ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։