Ոսկերիչ գնահատողի օգնական՝ Երևանյան մասնաճյուղերում

Fast Bank CJSCYerevanstaffampublished 09/02/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն հնարավորությունն է ընձեռնում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։ Եթե դու ուսանող ես կամ նորավարտ, ապա այս աշխատանքի առաջարկը հենց քեզ համար է։

Իրականացնել վարկի տրամադրման և հետվճարման գործարքներ,

Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը),

Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան,

Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում <գրավի նկարագիր> դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին,

Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա),

Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո,

Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները,

Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն,

Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

Ուշադրություն, պատասխանատվություն,

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),

Բարձրագույն կրթություն։

Աշխատանքային առավելություններ -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։